Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։
2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:
Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
«Իհարկե, ռեկտորի ժ/պ-ն՝ որպես դասախոս, իրավունք ուներ ունենալ դասաժամեր, և ինչպես բոլոր ռեկտորները, ինքն էլ դասաժամեր է վերցրել, բայց ի տարբերություն մյուս ռեկտորների, որոնք հիմնականում բավարարվում էին 0.25 դրույքով, Երվանդ Սերոբյանը վերցրել էր 0.5 դրույք, և հետագայում պարզվեց, որ 2018-2019թթ. ուստարում, ստանալով կես դրույք՝ 383 ժամ, պարոն Սերոբյանը 2-րդ կիսամյակում, որը 66 ժամ է կազմել, բացարձակ լսարան չի մտել ու չի պարապել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՇՊՀ-ում տեղի ունեցող հակաիրավական գործընթացներին ու դրանց իրավական արձագանքներին:
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել էին ընդհանուր 28 մարտկոց: Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր:
Հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։
ՊՇՌ թեստերի համար ժողովրդից կեղեքած գումարները դեռ չեք վերադարձրել. Գեղամ Նազարյանը՝ Ավանեսյանին։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանության առջև՝ կապված Գրին քարտի հետ:
Այո՛, ուզում ենք որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել. Նարեկ Զեյնալյան
Փարավոնում մեծ միջոցառում է լինելու, կարո՞ղ եք հետևել, որ բոլորը պատվաստման QR կոդ ունենան․ Արթուր Ղազինյան
Պրիմիտիվ եք՝ մի շաբաթ առաջ ասում եք Օմիկրոնը գալու է, շաբաթվա վերջում ասում եք՝ եկավ. Գեղամ Նազարյան
Ինչո՞ւ են հիմա որոշել գնալ հանրային վայրերում սահմանափակումների. Արթուր Ղազինյան
Հունվարի 18-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Երեխաների թերսնման խնդիրը թողել, խանութներում ապրանքները դասավորելու մասին նախագիծ եք քննարկում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տաղավարի գործունեությունը համակարգելու նպատակով։ Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-ից 16-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3898 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 47 տրանսպորտային միջոց։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ռուստամ Պ.-ն փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներին:
Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:
Հարցին, այսինքն՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ թռչնամիսը թանկանա, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց. «Թռչնամիսը պետք է թանկանար 1.5 ամիս առաջ, բայց զսպման մեխանիզմներով այնպես արեցինք, որ մեր սպառողների համար Նոր տարվա շեմին թանկացում չլինի: Բայց հունվարի 1-ից էլեկտրաէներգիան, ջուրը թանկացել է, բոլորը պետք է իրենց ինքնարժեքը հաշվե՞ն, թե՞ չէ: Այս ամենին ավելացել է թռչնամսի դեֆիցիտը»:
Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:
«Այսպես չի կարելի: Պետք է պատասխան տան, որ հաջորդները նման բաներ չանեն պետության գլխին: Թե չէ, եկել են, ասում են՝ դու մեծահարուստ ես, շարունակի՛ր: Սա հանրային օգտագործման տարածք է և պետք է պաշտպանված լիներ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով, չօտարվեր: Եվ հետո չպետք է մոռանալ, որ հուշարձանային տարածք է: Այս շինթույլտվությունն ապօրինի է»,- նշեց մեր զրուցակիցը: