Հուլիսի 13-ին ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:
Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը:
Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց գումար է հատկացվելու ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահարձաններիի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար։
Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:
Երեկ՝ հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Հուլիսի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեպսլևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արարատի և Շենգավիթի բաժինների ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
FlyOneArmenia–ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ չվերթների չեղարկումների խնդրի մասին. ՈւՂԻՂ
2022 թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ:
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը…
Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի-ի 14-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:
Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արմաշ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Չինաստանի մոտավորապես 1,4 միլիարդ բնակիչներց 900 միլիոնից ավելի մարդ վերջին 30 օրը ենթարկվում է անոմալ տապի ներգործությանը, ինչպիսին չի եղել արդեն ավելի քան 60 տարի: Այս մասին հայտնել է «Չժունգո սինվենվան լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետական կլիմայական կենտրոնը:
Հունիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
2022 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում։ 2022 թ. «Ավրորայի» հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Հադի Ջումանը (Եմեն) եւ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս)։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին հարցին։ Նա մասնավորապես գրել է․
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի, Մյասնիկյան, Ռուբինյանց, Պ.Սևակի, Աճառյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Ռուբինյանց-Ուլնեցու նոր ճանապարհի, Դրոյի 4 շենքի, Դավիթ Սնհաղթի 19 շենքի, Զ.Սարկավագի 72, 72/1 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 13-ին Ջերմուկ քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամը 07.30-ի սահմաններում իր «ՎԱԶ-21015»-ով անծանոթ երկու անձանց Եղեգնաձոր տեղափոխելու ճանապարհին, Արփա-Սևան թունելից մայրուղի տանող հատվածում, հետևում նստած անձը սուր ծայրով մետաղական առարկայով սպառնալով՝ պահանջել է փող և անվճար տեղափոխություն Եղեգնաձոր, նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:
Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում:
Պայմանավորված վերջին շրջանում հաճախակի դարձած հրդեհներով՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկում է տարածել: Իրազեկող հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 13-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նաիրիի բաժին են տեղափոխել 32-ամյա Քնարիկ Գ.-ին, որը հուլիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորման դեպքում կայանն առաջին անգամ կտուգանվի 200.000 դրամով:
Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:
«Հերթը մեզ էլ հասավ»,- այս նախադասությունը վերջին մի քանի ամիսներին վարձով բնակվող շատ քաղաքացիներ են արտաբերում, որոնց կամ բնակարաններից են դուրս հրավիրել՝ թանկացնելով վարձը, կամ ասել են՝ մնացեք, բայց շատ եք վճարելու:
Անձնուրաց մարդ, ով իր կյանքը նվիրել է բժշկության զարգացմանը, մարդկային կյանքեր փրկելուն՝ հատկապես կարիքավոր համայնքներում անվճար մատուցելով վիրաբուժական ծառայություններ։