Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր 22-ամյա երիտասարդի դանակահարությամբ

Հուլիսի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեպսլևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արարատի և Շենգավիթի բաժինների ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ոսկետափ գյուղի կամրջի մոտ կենցաղային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում էլ Այգավան գյուղի 28-ամյա բնակիչը դանակահարել էր Փոքր Վեդի գյուղի 22-ամյա բնակչին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժին և ձերբակալվել: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս