Կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Իսկ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ,  չեն  ենթարկվել  պատշաճ մաքրման ու ախտահանման:

Երկու տեղում էլ աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում ՝ պաշտպանիչ հագուստ:

Անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրության և հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031