Հուլիսի 13-ին, ժամը 15։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտաճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Շիրակի մարզի Ամասիա համայնքի 26-րդ փողոցի N15 շենքի բնակիչները 2 օր առաջ գրանցված ուժգին երկրաշարժի ժամանակ խուճապահար դուրս էին եկել շենքից և 1 ամբողջ օր անցկացրել էին դրսում: Այսօր նրանք 168.am-ի հետ զրույցում ահազանգեցին՝ շենքը փլուզվում է, իրենք սեփական կյանքը վտանգելով, ճարահատյալ ապրում են այնտեղ, իսկ ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Իշխանության կառուցած այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղին է, որը ոչ միայն Սյունիքի ողնաշարն է, այլ նաև ՀՀ-ի միակ ճանապարհը դեպի Իրան։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց:
Հուլիսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 34-ամյա Վոլոդյա Մ.-ին, որը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Հուլիսի 13-ին, ժամը 10:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
«Սիզընս» այգում արգելվել է ինքնագլորների օգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։
168.am-ի հարցին՝ գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. 9000-12.000 դրամից բացի, կա նաև 24.000-ը։ Օրինակ, Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ են վարորդից պահանջել։ Հնարավոր չէ՞, որ այս դեպքում կառավարությունը գին թելադրի, ոչ թե այս կամ այն ընկերությունը, Խաչիկ Սողոմոնյանը պատասխանեց. «Դա դիտվում է՝ որպես բիզնես գործունեություն, և այստեղ գնային հարցը կարգավորվում է մրցակցության հաշվին, և տվյալ վարորդները, որ գիտեն, թե որ կայանում է բարձր, ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, կարող են ընտրել իրենց հարմար տարբերակը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին հրավիրել է հրատապ խորհրդակցություն:
Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Արցախի հերոսի մայրը՝ երկրում առկա իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հուլիսի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են բերել 22-ամյա Արթուր Գ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անասնակերի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարվա համեմատ այս տարի անասնապահական տնտեսությունները բավարար չափով անասնակեր կուտակելու հնարավորություն կունենան, քանի որ խիտ բուսածածկույթ է ձեւավորվել ցանովի ու բնական խոտհարքերում, ինչպես նաեւ արոտավայրերում։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական, ինչպես նաեւ ավանդական […]
Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։
Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Երիտասարդը, ում մոտ արձանագրվել է կապիկի ծաղիկը, օրերս է վերադարձել Եվրոպայից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սարի թաղում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 42-ամյա Անուշ Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Սիրելով Քրիստոսին՝ պետք է սովորենք ապրել Քրիստոսի կյանքով։ Եթե Աստծու շնորհի օգնությամբ հասնենք դրան, ապա կհայտնվենք նախանձելի վիճակում։ Մեզ համար գոյություն չունի որևէ տեսակի վախ՝ ո՛չ մահվան հանդեպ, ո՛չ սատանայի, ո՛չ դժոխքի։