Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Հուլիսի 19-20-ը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
«Ո՞վ եք Դուք, պարոն Աբազյան, և ամբողջ երկիրն օկուպացրած խունտան». Նաիրա Մելիքյան․ ՈԻՂԻՂ
«Խմելու ջրի ջրագիծը նույն ձևով աշխատում է, ինչ ունենք, փորձում ենք դրանով բավարարվել, որովհետև այլ տարբերակ չունենք։ Շոգ եղանակին էլ փորձում ենք այնպես անել, որ ջուրը բավականացնի։ Իհարկե, շոգը նվազեցրել է ջրի ծավալը, բայց ի՞նչ կարող ենք անել, ավելացնել չենք կարող, ստիպված պետք է համակերպվենք»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։
77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Աննա Խաչիկի Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19-ին՝
Թերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խումբը:
Խնդրում ենք չանհանգստանալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն:
Նախանձախնդի՛ր լինենք,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Նախանձախնդիր է այն մարդը, որը ողջ հոգով սիրում է Քրիստոսին և ծառայում մարդուն ի սեր Նրա։ Սերը Աստծու և մարդկանց հանդեպ անբաժան զույգ է։ Ջերմ ցանկություն, Աստվածային ավյուն, գորովալից արցունքներ․ ամենն ի սրտե, անկեղծորեն։
Հուլիսի 16-ին, ժամը 17.40-ին, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի վարչական տարածքում «ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը գլորվել է ձորը. տրակտորավարը՝ 51-ամյա Նորայր Եղյանը, մահացել է
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար: Նման վիճակագրություն է հրապարակել ՀՔԱՎ-ը։
Հո՞ղ, թե՞ հաց: Մենք ընտրում ենք հողը. ՍԻՆԹԵԶ Ծովինար Բարխուդարյանի հետ:
«Քանի տարի է՝ այստեղ եմ, մենակ եմ, տղա ունեի՝ մահացավ, հիմա ես մենակ եմ: Տնակի կողքերը քանդված են, կանալիզացիա չկա: Ես բնակարան ստացել էի, բայց ծախեցի տղայիս համար. ինքը հիվանդ էր, գումար չունեինք, ծախեցի բուժումների համար: Բայց որդիս մահացավ, ես մնացի մեն-մենակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասյա Պողոսյանը:
Արմենը 168.am-ի հետ զրույցում նեղսրտեց, որ սոցիալական ծանր վիճակին զուգահեռ՝ նաև առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել։ Ճիշտ է, բուժումը պետպատվերի շրջանակներում պետք է իրականացվի, բայց մայրաքաղաք հասնելու գումար էլ չունի․
Մեր երկրի բնապահպանական հիմնախնդիրների շարքում արդեն տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներով առաջին տեղում է Սևանա լիճը: Որպես քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ լճի կարևոր նշանակությունն անհերքելի է: Սևանա լճի խնդիրների ու լճին սպառնացող վտանգների մասին, ցավոք, սկսում ենք հիշել միայն այն ժամանակ, երբ լիճը կանաչում է ու վտանգավոր դառնում մարդկանց առողջության համար: Այնինչ դրանց մասին պետք է ոչ միայն խոսել, այլև կոնկրետ գործողություններ իրականացնել մնացած բոլոր օրերին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի կապակցությամբ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործընթացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Երևանի Լեո 12 և 54 շենքերի բաժանարար պատը քանդում են, ինչի դեմ բողոքում են բնակիչները: Պարզվում է, պատը խանգարում է հարևանությամբ կառուցվող դեպի բազմահարկ հյուրանոցի հետնամաս մուտքին: Բնակիչները մտավախություն ունեն, որ հյուրանոցի կառուցման ավարտից հետո չեն կարողանալու իրենց մեքենաները կայանել շենքի բակում։ Բնակիչները հյուրանոցի կառուցմանը դեմ չեն եղել, սակայն համոզված են, որ պատը քանդելու թույլտվություն կառուցապատողը չունի և ուզում է բաժանարար պատն ապօրինի քանդել:
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է
Էլի եմ ասում՝ Արսենը չէր կարող այդ քայլին գնալ՝ ինքն իրեն խփեր։ 1 տարի 1 ամսվա ծառայող էր, անող լիներ՝ շուտ կաներ, ոչ թե․․․ Բայց իմ կարծիքով՝ իրեն նեղություններ տվել են, ինքն ուղղակի չի արտահայտվել, որովհետև այնպիսի ճարահատյալ վիճակում գտնվող ընտանիքի մեջ է մեծացել, որ նեղություններն իր մեջ քաշել է, չի ուզեցել որևէ մեկին անհանգստացնի»։