Բաժիններ՝

Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն:

Բաժնում 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդամղիչ ատրճանակից օդ էր կրակել:

Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031