Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Կատարվում է նախաքննություն:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը։
168.am-ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նկատեց՝ երբ որևէ երկրում ինչ-որ պատահար է տեղի ունենում, մյուս երկրները փորձում են այդ իրավիճակից օգտվել։
Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են գտնվել նաև դատախազական խմբի դատախազները:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Լոռու մարզի պարեկների բնապահպանական շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։
Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Օգոստոսի 20-ին Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Դավիթ Առուշանյանը:
Ոստիկանները Մեծավան գյուղում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Աբահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
Այսօր Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1 ժամ, 30 րոպե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ վիրահատությունն, ըստ բժիշկների՝ անցել է բարեհաջող։
«Օգոստոսի 19-ի Yerevan Park -ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք»,-տեղեկացնում է Hayat Project խումբը։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 14-ին հաղորդագրություն տարածեց՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգմամբ արձանագրված խախտումների վերաբերյալ:
Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին
Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը: ԱԻՆ–ից հայտնում են, որ նա 1951թ. ծնված Արտավազդ Հայրապետյան է։ Այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է։ Անհայտ է 1 զոհի անունը։ 1. Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964 թ․ 2. Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967 թ․ 3. Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960 […]
Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
«Գյուղում վերջին օրերին հանգիստ է, մարդիկ իրենց բերքն են հավաքում՝ ցորեն, գարի, խոտն են քաղում։ Նորմալ է, էլի, տեսնենք՝ ի՞նչ կլինի աշխարհի վիճակը։ Ժողովուրդն է իր մասին մտածում, ոչ մի ղեկավար էլ չի մտածում մեր մասին։ Ժողովուրդն իրենք իրենց պայքարում են, ստեղծում են, պաշտպանում են իրենց։ Անտերուդուս վիճակ է, ոչ մեկը չի հետաքրքրվում, ոչ մի բան, ամենքն իրեն ապրում է, ոչ մեկի հեչ պետքն էլ չի՝ ստեղ մարդ կա՞, թե՞ չէ»։
Հարցաքննություններին զուգահեռ իրավապահները դեպքի վայրում փորձագետների հետ միասին զբաղված են դեպքի վայրի զննությամբ։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:
ՀՀ ոստիկանությունը պարզել է վերջին օրերին Երևանում ու Գյումրիում մի շարք շենքերում պայթուցիկի առկայության մասին ահազանգեր հնչեցրած անձի ինքնությունը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի: Մինչ այս հրապարակված վերջին ցուցակում կար 6 քաղաքացու անուն, որոնցից մեկը՝ Իրանի քաղաքացի:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից դուրս են բերվել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր առաջին տարվա ուսանող և շրջանավարտ Մարիամ Խաչատրյանի, նրա հղի քույրիկի և վերջինիս հինգ տարեկան լուսավոր բալիկի դիերը։ Նրանք գնացել էին ապագա բալիկի ծնվելու հետ կապված նախատրաստական գնումների…
31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 4 մարդ (ժամը 15։55–ի դրությամբ)։
Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 6 մարդ՝
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 2 օր է անցել, զոհերի թիվը 16 է, անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ ԱԻՆ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ գտնելու փլատակներում մնացած անձանց։