Բաժիններ՝

Սպանություն` Աքորի գյուղի սարատեղում. վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել…

Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է:

Նա ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս