Բաժիններ՝

Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալության

Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել և վարչական ձերբակալման է ենթարկել սեպտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպողին և իրականացնողին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։

Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ  հայտնել էին, որ ստուգում են «Դվին» հյուրանոցի մոտ իրականացված հրավառության օրինականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս