54-ամյա տղամարդը Եղեգիս գետում ձուկ որսալիս հոսանքահարվել և մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Shamshyan.com -ի փոխանցմամբ ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Հ.-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է իր առանձնատանը հարակից սելավատար, որտեղ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները նշած վայրի հարակից տարածքում հայտնաբերել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց: