Բաժիններ՝

Հրդեհ՝ Արալեզ գյուղում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ-ը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ) և հարակից ցախատանը (մոտ 50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:44-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերները (մոտ 70 քմ) և ցախատան մոտ 15 քմ հատվածում կուտակված փայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930