Բաժիններ՝

Լոռու մարզի Լեջան գյուղում այրվել է տան տանիք

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջան գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող մոտ 100 քմ ծածկի ներսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել են ծածկի մոտ 20 քմ հատվածը և կենցային իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930