«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։
Հրապարակում եմ արտահերթ զեկույց այն մասին, որ Հարկային օրենսգրքով նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: Թերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գողության մեղադրանքով հետախուզվող 41–ամյա տղամարդը հայտնաբերվել է Հացիկ գյուղում
Հունվարի 15-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բջջային օպերատորի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքի ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը բացել և գողություն են արել:
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում:
59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ դիլերների և փոխարենը՝ վերցնեն նոր մեքենաներ։ Այս մասին դեռևս հունվարի 5-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հիշեցրել ավտոմեքենաների թրեյդերի մասին օրենքը։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։
«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:
Հունվարի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ «Առինջ մոլի» հարևանությամբ, իրար են բախվել «Գոլֆ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հունվարի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 29-ամյա վարորդը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն՝ տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։ Այս մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները:
Հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը առաջարկում են օրենսդրական կարգավորումներով կրճատել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ժամկետները։ ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ներկայիս օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից և հավելում, որ նկարչի հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 18-ին Հայաստանի նկարիչների միության շենքից:
«ԳԱԶելի» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանի դիակը:
Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Բազմազավակ ընտանիքներին աջակցելու մասին օրինագիծը ՔՊ-ն չընդգրկեց ԱԺ նիստի օրակարգ
39-ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-յան էջում կատարված գրառումից:
Հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան: