Բաժիններ՝

«Տեցի կրուգ»-ում կնոջը մոտեցել է անծանոթ տղամարդ, ում հետ պայմանավորվել է 7000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ…

Սեպտեմբերի 6-ին մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 2-ի գիշերը «Տեցի կրուգ» կոչվող տարածքում իրեն է մոտեցել մոտ 30 տարեկան անծանոթ տղամարդ, ում հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 7 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Դրանից հետո տղամարդը դանակով սպառնացել է, պահանջել գումար և վերցնելով իր պայուսակում եղած 87 հազար դրամը՝ հեռացել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացված տվյալներն իրացնելով՝ Շենգավիթի և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել է Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 7.45-ին, Գանձաքար գյուղում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, այնուհետև` ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930