Բաժիններ՝

Գողոնը դեռ մեքենայում էր…

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 33 և 23 տարեկան եղբայրներ Հրազդանի Միկրոշրջան թաղամասում մի ավտոտնակի մոտից գաղտնի հափշտակել են մետաղյա ճաղավանդակներ, խողովակներ և այլ իրեր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գիշերվա ժամը երեքի կողմերը նրանք գողոնը բարձել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ժամը 8․20-ին եղբայրներն ու «Ֆորդ Տրանզիտը» հայտնաբերվել են մոտակայքում: Հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով եղբայրները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930