Սա քաղաքական հետապնդում է. այս քայլով ուզում են պատերազմից առաջ բանակի մեջքը կոտրել. Արա Ռոստոմյան

«Սա քաղաքական հետապնդում է, բայց այն, որ իրենք ուզում են առաջամարտիկներին չեզոքացնեն, այդքան միամիտ չեն։ Պատերազմից 5 րոպե առաջ է, իրենք այս քայլով ոչ թե ուզում են մեզ լռեցնեն, այլ ստեղծեն վախի մթնոլորտ Զինված ուժերում՝ սովորական զինվորների մոտ՝ ասելով՝  եթե ձեզանից որևէ մեկը փորձի պայքարել, բացի այն, որ կհրահանգենք ձեզ սպանեն, այլև իմացեք, թե ձեր ծնողների հետ ինչպես ենք վարվելու։ Սա բանակի մեջքը կոտրելու քայլ եմ դիտարկում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝  Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանն ու նրան կալանավորելու վերաբերյալ դատարանում քննվող միջնորդությանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ուզում է այս քայլով լռեցնել որդեկորույս ծնողներին, ապա չեն կարողանալու, որովհետև եթե ծնողներից մեկին վտանգ է սպառնում, ապա ավելի մեծ է լինում համախմբումը։

«Կտեսնենք, շրջաններից մեր ծնողները գալու են ու միանան մեզ»,- եզրափակեց Արա Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երեկ, նրան ձերբակալելուց հետո իրավապահ մարմիններ խուզարկություն են  իրականացրել նրա տանը և ինչպես 168.amի հետ զրույցում երեկ ասել էր նրա կինը՝ Աստղ Գալեյանը, իրենց տանն իրավապահները փնտրել են թմրանյութ, սակայն որևէ բան չեն հայտնաբարել, քանի որ տանը երբևէ չի եղել ու չկա նման բան։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930