Աննա Փիլոսյանը ստանձնել է Մհեր Մկրտչյանի շահերի պաշտպանությունը

Նախկին դատավոր, այժմ փաստաբանական գործունեություն ծավալող Աննա Փիլոսյանը ստանձնել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։

Աննա Փիլոսյանի գրառումը` ստորև։

«Ի գիտություն լրատվամիջոցների.

Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։

Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։

Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։

ՀԳ. Թե ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի»։

Տեսանյութեր

Լրահոս