Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոցի նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման, այս և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով:
Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին: Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»:
Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական զինված հարձակման հետևանքով պետական կառույցներին զուգահեռ՝ քաղաքացիները ևս փորձում են օգնել թե՛զինվորներին, թե՛ սովորական քաղաքացիներին, որոնց բնակարանները վնասվել են հրետակոծությունից, և ստիպված են եղել լքել այն:
Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված Տարոն Սարիբեկյանն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր՝ ժամկետային զինծառայող։
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 56-ամյա Դավիթ Մ.-ն։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում «Ակոռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 2-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։
Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 70-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 41-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արթնացիր, աշխարհ. Ադրբեջանը 2-րդ ցեղասպանությունն է իրականացնում. բրիտանահայ շոումեն
Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Գևորգն ունի 2 քույր և 1 եղբայր, ինքը երեխաներից փոքրն էր, ամուսնացած էր, ունի 4 երեխա։ «Չորս երեխա, բոլորը՝ տղա, կինը 5-րդ երեխային է սպասում․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Գևորգի ընկերները։
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են, որ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին:
Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի դիրքերում հայրենիքի պաշտպանության համար զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գևորգյանը։
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ամբողջությամբ փոխել ենք մանկական ներկայացման ընկալումը Հայաստանում։
Առողջացածների թիվը կազմում է 428 հազար 59, մահացել է 8 հազար 679 քաղաքացի:
Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 348․2 հա։
Սեպտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։