«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան փետրվարի 15-ին այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բաժանմունքում բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։
Ամուսինները որոնվում են որպես անհետ կորած։
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Երևանի կենդանաբանական այգու յագուարը անկել է:
Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մահացել էր, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց:
Դեռևս նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թանկացումների նոր ալիք է սպասվում, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։
Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
10:00-16:00 Վեդի քաղաք՝ Թումանյան, Պուշկինի, Սազայի Նիկողոսյան, Սայաթ-Նովա փողոցներ մասնակի, Արարատ գյուղ մասնակի:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Թուրքիայում երիտասարդները քաղաքական անորոշության սոցիալական պայմանների ու կորոնոավիրուսի հետևանքով խորը դեպրեսիայի մեջ են: Այսպիսի արդյունքներ է արձանագրել 26 երկրներում 99.6 հազար երիտասարդների հետ զրույցների միջոցով արված ուսումնասիրությունը:
Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Էրեբունու քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։
Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը: Երբեք շնորհակալ չենք այն դեպքում, երբ դա մեզ չի տրվում:
Այս ողբալի իրավիճակը, սակայն չի շեղի CCAF-ին իր առաքելությունից և չի խաթարի հայկական պետությանը սատարելու՝ նրա վճռականությունը:
«Բավական է նայել բյուջեի այն նախագիծը, որը բերել էր իշխանությունը 2022թ. համար, որտեղ սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները մոտ 18 տոկոսով կրճատված էին: Մեր կողմից հնչեցված բոլոր հակափաստարկներին ի պատասխան՝ իշխանություններն ասում էին՝ չէ՞ որ մինիմալ նպաստների և կենսաթոշակների չափը բարձրացվել է 2000 դրամով: Ես ուղղակի ուզում եմ կոչ անել իշխանության ներկայացուցիչներին՝ բավական է մատնանշել այն գումարը, որը ոչ մի կերպ չի փոխում մեր քաղաքացիների կյանքը: 2000 դրամից մեր քաղաքացիների կյանքը չի փոխվել»։
Նա կարծում է, որ հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, քանի որ թույլ է տալիս աբստրակտը սիրելով՝ չսիրել կոնկրետը։ «Այ էդ հայրենիքը, որը ոչ ոք չգիտի՝ ինչ է, որտեղ է սկսվում և ավարտվում։ Դա թույլ է տալիս, որ մենք չսիրենք մեր կողքի մարդուն, մեր փողոցը, մեր բակը, մեր խանութի վաճառողին»։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունվարին՝ 2021թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.2-2.1%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.6%-ով: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։ Օմբուդսմանը հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությանը, որը, ըստ Արման Թաթոյանի, ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Լոռու մարզում խոշոր փլուզումներ չեն եղել, բայց պատերից քարեր են թափվել, տներում ճաքեր ավելացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: