Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Լոռու մարզում խոշոր փլուզումներ չեն եղել, բայց պատերից քարեր են թափվել, տներում ճաքեր ավելացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ երեկոյան գրանցված երկրաշարժին և հետցնցումներին, տեղեկացրեց, որ մասնագիտական խմբերն այսօր գտնվում են մարզերում և մակրոսեյսմիկ հետազոտություններ են իրականացնում, որի նպատակն է՝ պարզել երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը։
«Ոչ ոք չի կարող կարճաժամկետ կանխատեսել, թե երբ կարող է լինել հաջորդ ավերիչ երկրաշարժը, բայց շատ կարևոր է, որ վտանգը գիտակցվի և անընդհատ պատրաստություն իրականացվի՝ այդ փորձությունը դիմագրավելու համար. չդիմագրավեցիր՝ փորձությունը կդառնա փորձանք»,- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այս նախաբան-հիշեցումով է սկսում երկրաշարժի մասին իր հարցազրույցները, ապա թվարկում արհավիրքին դիմակայելու կարևոր քայլերը՝ սեյսմակայուն շինարարություն, բնակչության պատրաստում, իրազեկում:
Մի խումբ անասնաբույժներ այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց։ Նրանցից մի տղամարդ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքի հիմնական պատճառը շատ ցածր աշխատավարձն ու անասնաբուժության ոլորտի հանդեպ Կառավարության անուշադրությունն է։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Մեր պահանջն այն է, որ դադարեցվեն շինաշխատանքները, մինչև հասկանանք, թե ԿԳՄՍ նախարարությունը, Քաղաքապետարանն առհասարակ ի՞նչ վերաբերմունք ունեն գիտության և մեր տարածքի հետ կապված. ՕԴՔԳՏԿ գիտաշխատող
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար էին բախվել «Ջիպ Գրանդ Չերոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 զանգվածների՝ նրբանցքները ներառյալ, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ նրբանցքները ներառյալ ջրամատակարարումը:
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ:
ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը փետրվարի 14-ից հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 13-ին, ժամը 20։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Փետրվարի 10-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ։
Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը:
Բնավ էլ ոչ։ Այդ մենք ենք անարդար վարվում Տիրոջ հանդեպ, երբ ցանկանում ենք, որ Նա մեզանից բացի այլոց կողքին չլինի։ Երբ ցանկանում ենք դիմացինին թողնել փորձության մեջ, և դեռ դա էլ բավարար չէ, ցանկանում ենք, որ Աստված էլ այդպես վարվի։
Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։
Մենք երբեք մենակ և անօգնական չենք, նույնիսկ երբ վերքոտ ենք, լքված, թույլ, անուժ, սպառված, կոտրված. Աստված մշտապես մեզ հետ է:
168.am-ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ այս պահին քաղաքում հետցնցումներ են։
Sputnik Գրուզիան էլ հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանի հարավում՝ Սամեբա գյուղում, գրանցվել է 5.3 բալ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կարտոֆիլի գինը հասավ 1 կիլոգրամը 450 դրամի, համարյա 1$ դոլարի արժեքին: Լավ, մեր ժողովուրդն ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր:
Նվիրվում է 44 օրյա պատերազմի անմահ հերոսներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հովնան մարգարեի հիշատակը տոնում է հատկապես այսօր՝ առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:
Սահակ սարկավագ Սուքիասյանը նաև հայտնում է, որ նոր առաջնորդի ընտրությունը առաջիկա օրերին կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունն ստանալու համար։