ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենաներ է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ:
Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 28-ի երեկոյան բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում Ոսկեվազ համայնքից բաժին բերման ենթարկեցին 22-ամյա երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ: Նա մեքենայի սրահից ներկայացրեց ատրճանակ։
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 2-ին ժամը 15:45-20:00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի գազամատակարարումը:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ:
Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև այսօր հավաքվել են Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ, որոնք պատերազմում կորցրել են նաև հարազատներ:
Կյանքի 84-րդ տարում մահացել է «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա թղթակից Լավրենտի Ազրոյանը (գրական կեղծանունը Լևոն Ազրոյան): Լևոն Ազրոյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին. նա արդեն մի քանի օր COVID-19-ի դեմ բուժում էր ստանում հիվանդանոցում:
Փետրվարի 18-ից ի վեր Ռուսաստան տարհանված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների թիվը հասել 1 137 հազար մարդու:
Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 2-ից։
Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում մարտի 2-ի առավոտվա դրությամբ ձյուն է տեղում։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու դեպքերի հանգամանքները:
Մեծ պահքը տարվա ամենաերկարատև պահքն է, բայց այն մեծ է կոչվում նաև այն պատճառով, որ նվիրված է և նախորդում է քրիստոնեության մեծագույն տոնին՝ Զատիկին: Այս պահքը պատմականորեն կայացել է աստիճանաբար՝ ունենալով տարբեր տևողություններ:
Փետրվարի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց բնակարանային գողության վերաբերյալ: Քաղաքացին զանգել էր 1-02 և հայտնել, որ մտել են Արաբկիրի փողոցի մի առանձնատուն և տարել տեսախցիկներ:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 17-ին խուզարկվեց 51-ամյա տղամարդու տունը: Նույն թմրամիջոցի որոշ քանակ հայտնաբերվեց նաև բակի անսարք սառնարանի միջից:
Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։
Ռումինիայի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե/Porubne (Ուկրաինա)-Սիրետ/Siret (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից մասնավորապես՝
Ժողովի ընթացքում ներկայացվեցին նաև առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց համատեղ ջանքերով լուծման ուղիները:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա տվել է խոստովանական ցուցմունք, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը հայտնաբերվել է:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Ինչպե՞ս լրացնել առցանց դիմում՝ երրորդ և հաջորդ երեխաների համար աջակցության ծրագրից օգտվելու նպատակով
Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և, դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, այդ երազանքն իրականություն դարձրին փոխնակ մոր օգնությամբ:
Մարտի 1-ի ուշ երեկոյան ժամերին, 2-3-ը, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:
The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
Թոշակների բարձրացմանը միտված ընդդիմության նախագիծը ՔՊ-ն մերժեց։