
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:
Թանգարանի աշխատակազմն ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն ժառանգությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Տուն-թանգարանի տնօրենի պարտականությունները 2004 թվականից իրականացնում էր Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը: