![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1122052.jpg)
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ:
«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:
Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ: