Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։
Նոյեմբերի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Գևորգ Սահակյանը տեղում մահացել է:
Նոյեմբերի 29-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 06:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 3-րդ խաչմերուկում ավտոմեքենա է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ջարդել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է «ՄԱԶ» մակնիշի կռունկին, ինչի հետևանքով երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացած տղամարդը 1981 թ. ծնված Արտյոմ Խալաթյանն էր:
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվել է հարակից հողամասում:
Նոյեմբերի 24-ին, ժամը 23.40-ին, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. ծառը կոտրվելով ընկել է երթևեկելի մաս, ինչին էլ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ծառի հատվածներն էլ բախվել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. «ՎԱԶ-2112»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 04:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 23:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արաքս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին կրկեսի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։
Հնդկաստանի Մադհյա-Փրադեշի նահանգում երկու ավտոբուսների բախվելու հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, որոնցից յոթը դպրոցականներ են:
Չինաստանh Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել:
Նոյեմբերի 22-ին, ժամը 01.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 40-50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և երեք Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ների երկու վարորդները և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքնայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին։
Նոյեմբերի 19-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևոր 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է:
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: