
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 43-ամյա ռուս վարորդը խմած վիճակում բեռնատարով մխրճվել է գյուղացու տան մեջ. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ջարդել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։