
Շիրակի մարզում այրվել են անասնագոմի տանիքում կառուցած մարագի փայտյա կառուցատարրերը

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 04:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:31-ին, մարվել՝ 07:01-ին:
Այրվել են անասնագոմի տանիքում կառուցած մարագի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մարագում կուտակած մոտ 100 հակ անասնակեր: