
Վթար Սարալանջի պողոտայում. կան տուժածներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Alteza» (վարորդը՝ Ա. Ա.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները. «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: