Համացանցի միջոցով գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի ավելի քան 11,8%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 10,3%, իսկ Ադրբեջանում՝ ավելի քան 12,7%։
App Annie վերլուծական ընկերությունը հայտարարել է անցած տասնամյակի ընթացքում առավել մեծ տարածում գտած հավելվածները:
Երաժշտագետների եւ ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ:
iAppleBytes-ի փորձագետներն ապացուցել են, որ iOS-ի վերջին նորացումը դրականորեն է ազդում անցած սերունդների iPhone-երի արտադրողականության վրա: Համեմատական թեստը հասանելի է YouTube-ում բլոգերների ալիքում։
Microsoft-ը ցուցադրել է, թե ինչ տեսք կունենա Xbox Series X-ի հաջորդ սերնդի խաղային կոնսոլը, որը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջին:
Twitter ամերիկյան ընկերության ղեկավարությունը ներդրում կանի սոցիալական ցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։
Apple ամերիկյան կորպորացիան ձեռք է բերել Spectral Edge բրիտանական ֆիրման. նրա մշակումները կարող են թույլ տալ բարելավել լուսանկարների որակը, որոնք անում են սմարթֆոնների օգնությամբ:
The Verge հրատարակությունը կազմել է, խմբագրության կարծիքով, վերջին տասնամյակի հարյուր գլխավոր դեւայսներից բաղկացած ցուցակը: Տասնամյակի մեծագույն գաջեթ է հայտարարվել iPhone 4-ը։
YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ:
Twitter սոցիալական ցանցն իր բլոգում ամփոփել է 2019 թվականի արդյունքները՝ առանձնացնելով ամենաքննարկվող թեմաները, որոնց թվում եղել են «Գահերի խաղը» սերիալը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
WhatsApp մեսենջերը 2020 թվականից կդադարի աշխատել ամբողջ աշխարհի միլիոնավոր սարքերում:
WhatsApp մեսենջերն ստացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված է whatsapp.any.do. կայքում։
Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցներով զբոսնել է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին:
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն կիսվել է նոր մանրամասներով՝ կապված 2020 թվականի iPhone-ի նոր շարքի հետ: Նրա խոսքով՝ Apple-ը պատրաստում է հինգ սմարթֆոն: Դրանցից մեկը կներկայացվի գարնանը, իսկ ևս չորսը՝ աշնանը, ավանդական դարձած ներկայացման ժամանակ:
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան երկու տարվա ընթացքում 2,5 միլիարդ դոլար կտրամադրի Կալիֆոռնիայի նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին, ինչպես նաեւ դրանց ձեռք բերման հարցում քաղաքացիներին աջակցելուն:
Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար:
Չինաստանի մասնագետները մշակել են մարդկանց հույզերը ճանաչող տեխնոլոգիա, որն արդեն երկրի օդանավակայաններում եւ մետրոյի կայարաններում ներդրվում է հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց բացահայտելու համար:
Alphabet կորպորացիայի հասույթը, որը նաեւ Google ընկերության սեփականատերն է, 2019 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել է 40,4 մլրդ դոլարը՝ մեկ տարի առաջվա 33,7 մլրդ դոլարի դիմաց:
Samsung Electronics-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում ընկել է 52 տոկոսով՝ մինչեւ 6,29 տրլն հարավկորեական վոն (5,4 մլրդ դոլար)՝ հիշողության չիպերի թույլ պահանջարկի պատճառով:
Facebook-ի հասույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 17,652 մլրդ դոլար՝ 2018 թվականի համապատասխան ժամաանակաշրջանի 13,7 մլրդ դոլարի համեմատությամբ ավելանալով 29 տոկոսով:
ԱՄՆ-ի Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն է, իր հարթակում կդադարեցնի քաղաքական գովազդի զետեղումը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին իր էջում հայտնել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։
Մարդիկ ավելի քիչ են փոխում սմարթֆոնները, բայց ավելի շատ գումար են վճարում երաժշտության, խաղերի և այլ ծառայությունների համար:
Ընկերությունը SDC 2019 կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է նոր ձևաչափը ծալովի սմարթֆոնի համար՝ հին հեռախոսների ոճով, բայց առանց ֆիզիկական ստեղների և մեծ էկրանով՝ ամբողջ երկարությամբ:
Այն արդեն վարակել է ավելի քան 45.000 սարք, որոնց ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից է:
Apple-ի եռամսյակային հասույթն աճել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի:
Facebook ընկերությունը դատական հայց է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ:
Ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս մեկը, կարծես, բավականին համեստ էր հնչեղ նորությունների առումով։ Այնուամենայնիվ, հետաքրքիր նորույթներ կային, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել Xiaomi-ին: Հիշեք ամենակարևորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Xilinx Armenia ընկերությունում էր՝ մասնակցելու ընկերության պաշտոնական բացման արարողությանը։
«Պետք է փորձել թվային մարքետինգի մեջ գիտելիքներ հավաքել, քանի որ դա միակ տարբերակն է, որը թույլ կտա առանց գովազդի վրա ներդրումներ կատարելու՝ փորձել տարածել սեփական արտադրանքը: Մեր դեպքում մենք տարածվել ենք՝ օգտագործելով որոնման համակարգի գիտելիքներն առանց գումարի»,- 168.am-ին ասաց Նարեկ Սաֆարյանը:
«Շատ դեպքերում մենք ընտրում ենք ոչ թե կոնկրետ ապրանք կամ ծառայություն, այլ ընտրում ենք այն էմոցիաները, զգացմունքները, որոնք ստանում ենք այդ ապրանքը օգտագործելիս»,- ասաց Էդուարդ Քանքանյանը: