
Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել

Instagram-ի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին Twitter-ում պատմել է, որ «Բաժանորդագրություններ» հավելվածի բաժնում հայտնվել է կատեգորիաների տարանջատում՝ պրոֆիլներ, որոնք ամենից հաճախ են տեղ գտնում ժապավենում, եւ օգտահաշվիների, որոնց հետ օգտատերն ամենից քիչ է փոխգործակցում։
TechCrunch պորտալին տված հարցազրույցում Մոսերին նշել է, որ ժամանակի հետ օգտատերերի հետաքրքրությունները, ինչպես նաեւ նրանց հարաբերությունները փոխվում ու զարգանում են: Ուստի նոր գործառույթը կոչված է դյուրացնել հաշվեգրանցումների կառավարումը, որպեսզի ավելի լավ արտացոլի ընթացիկ շփումներն ու հետաքրքրությունները:
Հրատարակությունը գրում է, որ նորամուծությունը սոցցանցին թույլ կտա ավելացնել գովազդների դիտումների թիվը: Օգտատերերը ավելի քիչ անհետաքրքիր գրառումներ կտեսնեն եւ կշարունակեն թերթել ժապավենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: