Բաժիններ՝

Glamos. նոր գադջետը կստեղծի սենսորային վահանակ օդում

Kickstarter-ը վաճառում է Glamos  փոքրիկ տուփը, որը թույլ է տալիս վերահսկել ձեր հեռուստացույցը ձեռքի շարժով:

Գործիքը բաղկացած է կոմպակտ կորպուսից, որը իր վերևում «զգայուն տարածք» է ստեղծում` մեկ մետր շառավղով: Ձեռքի շարժումով կարող եք վերահսկել ձեր հեռուստացույցը, համակարգիչը և այլ գադջետներ:

Վերահսկելու համար հարկավոր է ձեռքով ժեստեր անել։ Սա նման է սենսորային վահանակով նոութբուքի կառավարմանը: Օրինակ, ցանկի ալիքները հնարավոր է փոխել՝ ձեռքը վերև կամ ներքև շարժելով, իսկ օդի մեջ մատը սեղմելն աշխատում է՝ որպես հաստատում:

Glamos-ը խոստանում է խաղերին ևս ավելացնել ժեստերի վերահսկման աջակցություն: Օրինակ, Fruit Ninja-ում դուք կարող եք պտուղներ կտրել ոչ թե մատով՝ սմարթֆոնի էկրանին, այլ ձեռքերով՝ հեռուստացույցի դիմաց:

Հիմնական Glamos սենսորն արժե 99 դոլար: Ընդամենը երկու օրվա ընթացքում Kickstarter-ում հարմարանքը հավաքեց գրեթե 100 հազար դոլար՝ տասն անգամ ավելին, քան նախապես ծրագրված էր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս