
Apple-ը նոր բյուջետային iPhone-ի արտադրությունը կգործարկի փետրվարին

Ամերիկյան Apple Inc-ի կապալառուները պլանավորում են iPhone-ի նոր բյուջետային մոդելի հավաքումն սկսել ընթացիկ տարվա փետրվարին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Աղբյուրներից մեկը պատմել է, որ նոր սմարթֆոնը ներկայացվելու է մարտ ամսին: Հավաքմամբ զբաղվելու են Hon Hai Precision Industry Co.-ն (Foxconn Technology), Pegatron Corp.-ը եւ Wistron Corp.-ը:
Դա կլինի iPhone-ի առաջին բյուջետային մոդելը iPhone SE-ից հետո, որի գինը 2016 թվականին թողարկվելուց հետո կազմել է 399 դոլար: 4,7 դյույմ դիսփլեյով նոր մոդելը նման կլինի iPhone 8-ին, որը թողարկվել է 2017 թվականին: iPhone 8 սմարթֆոնը մնում է վաճառքում, դրա գինը սկսվում է 449 դոլարից:
Սպասվում է, որ նոր մոդելն կունենա Home со կոճակը՝ ներսարված Touch ID դակտիլոսկոպիկ սքաներով: Սմարթֆոնը չի օժանդակի անձի ճանաչման Face ID գործառույթին, բայց կաշխատի այն նույն պրոցեսորով, ինչ եւ iPhone 11-ը:
2020 թվականին Apple-ը պլանավորում է թողարկել iPhone-ի նոր շարք, որի մեջ կմտնեն 5G-ի օժանդակմամբ սմարթֆոններ՝ ավելի արագագործ պրոցեսորով եւ 3-D նոր խցիկով, ավելի վաղ հայտնել է Bloomberg գործակալությունը:
Բյուջետային մոդելի թողարկումը կարող է արտադրողին թույլ տալ մրցակցել սմարթֆոնների արագ աճող շուկաներում, հատկապես Հնդկաստանում, որտեղ iPhone-ը մինչ այժմ զիջում է Android-ին, որը կարելի է գնել 200 դոլարից պակաս գումարով: Apple-ը պլանավորում է իր ֆիրմային խանութները բացել Հնդկաստանում:
Apple-ը հուսով է, որ iPhone-ի վաճառքները կվերադառնան աճի եւ 2020 թվականին կգերազանցեն 200 միլիոն հատը: iPhone-ի նոր բյուջետային տարբերակը կարող է էական դեր խաղալ այդ նպատակին հասնելու գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: