Բաժիններ՝

PlayStation 5-ի անոնսից մինչև նոր գույնով և բյուջետային iPhone-ներ

Անցած շաբաթը աչքի չընկավ շատ հնչեղ անոնսներով, բայց կային շատ հետաքրքիր արտահոսքեր։ Հիշենք ամենակարևորը։

Բացահայտվել է PlayStation 5-ի անոնսի օրը և և պլատֆորմի մեկնարկային խաղերը

Հաջորդ սերնդի PlayStation-ի թողարկումը մոտենում է, և ավելի ու ավելի շատ լուրեր են հայտնվում ինտերնետում: Վերջերս մենք տեսանք սարքի ենթադրյալ դիզայնը, բայց այժմ նշանավոր ինսայդերը պատմել է, թե երբ է տեղի ունենալու շնորհանդեսը:

Դեյվիդ Յաֆֆը ՝ «War of God»-ի և «Twisted Metal»-ի ստեղծողը (այլ կերպ ասած՝ մի մարդ, ով հստակ կարող է կապ ունենալ Sony-ի ծրագրերի հետ), թվիթերում գրել է, որ «մեկ ամսից պակաս» է մնում  PS5-ի անոնսին, և որ այն անցկացվելու է «փետրվարին, ինչպես և PS4-ի դեպքում»: Հաշվի առնելով, որ հաղորդագրությունները հրապարակվել են հունվարի 16-ին, շնորհանդեսը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան փետրվարի 15-ին:

Բացի այդ, 4chan-ի զանգվածային արտահոսքը բացահայտել է, թե որ խաղերը հասանելի կլինեն, երբ կթողարկվի սարքը։  Ինսայդում խոսվում է  Gran Turismo 7, MLB The Show 21, Demon’s Souls Remastered, Godfall և SIE Santa Monica ստուդիայի նոր խաղի մասին, որը կոչվում է Legendz: Այս հինգից God Godfall-ը պաշտոնապես ներկայացրած միակ խաղն է:

Նոր բյուջետային iPhone-ի մասին լուրը հաստատվեց: Անոնսը տեղի կունենա մարտ ամսին

Նույնքան հզոր, որքան iPhone 11-ը, բայց շատ ավելի էժան:

Bloomberg-ը, վկայակոչելով Apple-ի ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հաստատել է նոր բյուջետային iPhone-ի մոտալուտ թողարկման մասին: Ըստ ինսայդերների, սարքի արտադրությունը կսկսվի փետրվարին, իսկ պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մարտին:

Տարեսկզբին գործարկելով էժան սմարթֆոնը, Apple-ը նախատեսում է ընդլայնել իր շուկայի համաշխարհային ծածկույթը` ակնկալելով աշնանը iPhone 5G մոդելների թողարկումը:

Սմարթֆոնը ինքնին պետք է լինի iPhone SE-ի անմիջական ժառանգը, բայց չափով այն ավելի մոտ կլինի iPhone 8-ին: Այն կունենա 4.7 դյույմանոց էկրան, դասական Touch ID մատնահետքերի սկաներ` էկրանի տակ գտնվող կոճակում, և դրոշակակիր A13 պրոցեսորով, ինչպես iPhone 11-ը:

Նորույթն ուղղորդված կլինի զարգացող շուկաներին, որտեղ չափազանց դժվար է սմարթֆոնների վաճառքը՝ 1000 դոլար գնով: Եթե հավատանք ավելի վաղ տարածված լուրերին, ապա հնարավոր կլինի այդպիսի iPhone գնել 399 դոլարով:

Մուգ կանաչի փոխարեն. IPhone 12-ը թողարկվելու է բոլորովին նոր գույներով

IPhone 12-ի տարբերակներից գոնե մեկը կարող է լինել բոլորովին նոր մուգ կապույտ գույնի, որը կկոչվի Navy Blue: Այս տարբերակը կարող է փոխարինել սմարթֆոնների մուգ կանաչ գույնին: Այս մասին հաղորդել է XDA Developers պորտալի ներկայացուցիչը, որը հաճախ կիսում է ճիշտ ինսայդներ:

Թե կոնկրետ որն է նոր երանգը և ինչպիսի ծածկույթ է օգտագործելու Apple-ը, դեռևս անհայտ է, բայց համացանցում արդեն կան բազմաթիվ տարբերակներ, որոնք ցույց են տալիս Navy Blue-ի գույնով նոր iPhone 12-ի հնարավոր տեսքը:

Ցանցում են հայտնվել Samsung Galaxy S20-ի բոլոր տարբերակների պատկերները

Արտաքուստ դրանք տարբեր կլինեն միայն չափով և տեսախցիկով:

Ինսայդերները հրապարակել են Samsung-ի երեք նոր դրոշակակիրների՝ Galaxy S20-ի, Galaxy S20 +-ի և Galaxy S20 Ultra-ի պատկերները: Բոլոր մոդելները կստանան «անսահման» դիսփլեյներ, որոնք ունեն անցք դիմային ֆոտոխցիկի համար:

Galaxy S20-ը պետք է հագեցած լինի 6.2 դյույմանոց էկրանով և եռակի տեսախցիկով՝ 12, 12 և 64 մեգապիքսել սենսորներով: Առջևի մոդուլը 10 մեգապիքսել է: Մարտկոցի հզորությունը 4,000 mAh է:

Galaxy S20+-ը կստանա էկրան` 6.7 դյույմ անկյունագծով, մարտկոց` 4500 mAh, և եռակի ֆոտոխցիկ, որը լրացվում է ToF ցուցիչով:

Galaxy S20 Ultra-ն հագեցած կլինի 6.9 դյույմանոց էկրանով և բոլորովին նոր լուսանկարչական մոդուլով՝ սենսորներով՝ 108, 48 և 12 մեգապիքսելներ։ Նաև այս մոդելում կլինի 40 մեգապիքսել սելֆիի ֆոտոխցիկ և 5000 mAh մարտկոց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս