Սուրեն Պապիկյանը երեք գաղտնի նախագիծ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 30 հարց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցերի մեծ մասը կրկին չզեկուցվող են։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք նախագիծ պետք է զեկուցի վարչապետին, եւ երեքն էլ գաղտնի են լինելու։ Բացի այդ, այսօր նախագիծ կընդունվի՝ հոկտեմբերի մեկից կրկին վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Մյուս կողմից՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):

Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, եւ կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս