Ըստ մեզ հասած լուրերի՝ նա իր մտերիմ շրջապատում կարծիք է հայտնել, որ հերիք չէ՝ իր նկատմամբ քրեական գործեր են հարուցել, մի հատ էլ այս պայմաններում ուզում են գնա հանձնաժողով։ Սակայն նկատենք, որ ՔՊ-ականները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո հանձնաժողով կգա նաեւ Ջալալ Հարությունյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու վախից: Կյանքի իրավունք ունեցող տեսակետ է:
Ըստ դատավորի՝ երկու ընկեր՝ մեկը ԲԴԽ նախագահ է, մյուսը՝ արդարադատության նախարար, վարույթներ են հարուցում դատավորների նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դատավորների նկատմամբ վարույթները:
Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։
ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի արդյունքները՝ չմոռանալով քննադատել նաեւ ընդդիմությանը՝ հին ու նորի համեմատություն անելով:
Կապիտուլյանտի հետ ՔՊ ղեկավարության վերջին հանդիպմանը, մեր ունեցած տեղեկություններով, կրկին բարձրացվել է Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանի ցածր վարկանիշի հարցը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել է, թե Լաչինի միջանցքի հետ կապված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրավասություններ ու լիազորություններ չունեն: Ենթադրենք… Բայց շատ հետաքրքիր է, իսկ Սոթքի՞, Տեղի՞, Երասխի հետ կապվա՞ծ էլ որևէ լիազորություն կամ հանձնառություն չունեն:
Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։
Ադրբեջանը ՀՀ-ին ստիպում է սահմանազատում, բայց ինքը ոչ մի երկրի հետ չի արել դա։ 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ապօրինի ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հարցը առաջին պլան մղվեց:
«Այս ողջ գործընթացը կոորդինացվում է իշխանությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատուների ուղղակի վերահսկմամբ, ավելին, հաճախ նրանք են ուղղորդում տեղեկատվական դաշտում թեմաների տիրաժավորման հասցեականությունը, ընդդիմադիրներին հակադարձելու ուղղություններն ու թեմաները, միաժամանակ հատուկ գործիքակազմ կիրառում, որպեսզի ընդդիմադիր ակտիվ օգտատերերի հաշիվները կա՛մ արգելափակվեն, կա՛մ իջնի դրանց դիտողականությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռ մոտ երեք ամիս կա, ու, բնականաբար, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այդուամենայնիվ, մի քանի թեկնածու արդեն իսկ ինտենսիվ քարոզարշավ է իրականացնում: Ավելին, կան տեղեկություններ, որ PR խմբեր և շտաբների համար տարածքներ են սկսել վարձել: Էլ ավելին՝ նախօրեին պարզվեց, որ հայտնի է ՔՊ-ի շտաբի պետը: Խոսքը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մասին է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը նոր բարձունքներ է նվաճում՝ ամրապնդելով իր տեղը հակաժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում։ Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ընթացքում կառավարության միակ ղեկավարն է, որի՝ ԱԺ այցելության ժամանակ անվտանգության աշխատակիցները հսկում են նաեւ լրագրողների օթյակից։ Երեկ կին թիկնապահը թույլ չտվեց լրագրողներին՝ վարչապետին թիկունքից «զում» անել՝ մոտեցրած նկարել, ասելով, թե իրավունք չունենք։
Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։
Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ
Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։
2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին:
2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։
Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:
ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ։
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ
ՀՅԴ գերագույն ժողովը, որը մեկնարկել էր հունիսի 9-ից, երեկ ավարտվեց. ընտրվել է ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմ, ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Անկարա այցելած Նիկոլ Փաշինյանը, բացի պաշտոնական մասից, ունեցել է նաև «ոչ հրապարակային» որոշ հանդիպումներ։
Երեւանի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուները վաղաժամ քարոզարշավ են սկսել՝ ակցիաներ, ասուլիսներ, միջոցառումներ են կազմակերպում, հարցազրույցներ տալիս։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց ԱԺ-ում, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը:
Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, եւ «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով
Երեկվա օրը հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի շնորհավորական զեղումներով առ Ռուսաստան, ՌԴ նախագահ Պուտին և վարչապետ Միշուստին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: