Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին:
Պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով ուրբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, և ինքը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում:
Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություն է շրջանառվում, թե իբր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որոշել է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման վայրը համաձայնեցված է, դրա մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ:
Ուկրաինայի և արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցով խորհրդականներն օգոստոսի 7-ին շփումներ կունենան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել:
«Թե չէ՝ «Վեոլիա ջուր», և այլն, դրանք երկրորդական են, որովհետև մենք առանց լույսի ու ջրի էլ ենք ապրել, բայց ունեինք պատիվ ու արժանապատվություն։ Ուզում է՝ այսօր ոսկե սրվակներից ջուր խմեն, ուզում է՝ ոսկե խողովակներով ջուր բերեն, ինձ համար գրոշի արժեք չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Առևտրի նախարարի տեղակալ Վոլքան Աղարը և Սիրիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Մուհամմեդ Նիդալ Էշ-Շաարը:
Հայաստանում նույնիսկ ճորտատիրական կարգեր չեն ներդրել, ինչը կար Կենտրոնական Ռուսաստանում: Ոչ մի գաղութարար գաղութում համալսարան ու ակադեմիա չի հիմնադրում, ոչ էլ ատոմակայան է կառուցում: Ի վերջո՝ թվեր կան, որոնք խոսուն են. 1828-ին ռուսները վերցրել են Արևելյան Հայաստանը, որտեղ հայերի թիվը շուրջ 97 հազար էր, 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման պահին, 3.5 միլիոնի մոտ էր:
Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ: Գագաթնաժողովի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը նույնպես համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:
#ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները. #ՈւՂԻՂ
Ըստ Reuters-ի՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարածքում սարքավորումներ արտադրող տեխնոլոգիական ընկերությունները հարկադրված չեն լինի վճարել մաքսատուրքեր:
Այս նախագիծը բխում է Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքից, որով մենք Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննա մետաղական վերջնական արտադրանքի համար սահմանել էինք բազային տուրք 29,000 դրամի չափով, իսկ ինչու էինք սահմանել այդ տուրքը, որովհետև Կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով, բայց մինչև 150 միլիոն դոլար ներդրումներ են տեղի ունեցել և 1,000 նոր աշխատատեղ արդեն իսկ ստեղծված է, կարող ենք արձանագրել և տեղի է ունեցել սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման աճ:
Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:
ՀԷՑ-ի շուրջ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շուրջ իրավիճակը նոր չէ։ Դեռ նույնն էր իրավիճակը 2007 թվականին, երբ Եվրոպական դատարանը իր առաջին վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի, նույնն էր 2008-ին, երբ «Ա1+»-ի վճիռը կայացվեց, հետո Արտադրության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ որոշումն էր ու բազմաթիվ այլ դեպքեր։ Երբ պետությունը ցանկություն չունի վճիռը կամ որոշումը կատարելու՝ սկսում է մեկնաբանել այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդյունավետ է անվանել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ առաջիկա օրերին կշարունակվեն շփումներն ինչպես եվրոպական գործընկերների, այնպես էլ Կիևի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջընթացի հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ին տված հարցազրույցում։
«Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան–Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում»։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Ցարգրադ»-ի քաղաքական վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության առաջին նախարար Անդրեյ Պինչուկը կարծիք է հայտնել, որ Անդրկովկասյան օրակարգի նկատմամբ վերահսկողության բացակայությունը Ռուսաստանի համար երկարաժամկետ հետևանքներ կունենա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը կգումարվի ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքին։ Նա այս քայլը պատճառաբանել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ հնարավոր նոր երկրորդային պատժամիջոցների վրա։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Լո՞ւրջ ես ասում, արա, գետինը մտնեք, ես խի՞ պիտի թունելի կռիս դառնամ, այ տղա. Գևորգ Պետրոսյան
Եվրամիության և այլ առևտրային գործընկերների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը մտել են ուժի մեջ։ «Կեսգիշեր է։ Այժմ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր կհոսեն ԱՄՆ, հիմնականում այն երկրներից, որոնք տարիներ շարունակ շահագործել են ԱՄՆ-ին և ծիծաղել դրա վրա», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հինգշաբթի՝ օգոստոսի 7-ի գիշերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուտով հանդիպելու լավ հեռանկարներ կան։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցով մեծ առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան. այս մասին, tahlilbazaar.com-ի փոխանցմամբ, ասել է երկրի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: