Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է. Ուշակով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման վայրը համաձայնեցված է, դրա մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այժմ ամերիկացի գործընկերների հետ միասին մենք սկսում ենք այդ հանդիպման և դրա անցկացման վայրի պարամետրերի կոնկրետ մշակումը: Ի դեպ, կցանկանայի նշել, որ անցկացման վայրը նույնպես սկզբունքորեն համաձայնեցված է, և մենք դրա մասին կտեղեկացնենք մի փոքր ավելի ուշ», – Ուշակովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ԱՄՆ նախագահն իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ շուտով հանդիպելու լավ հեռանկարներ կան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031