
Լավրովը և Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ նախարարները քննարկել են «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում ստեղծված իրադրությունը»։