
Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, չեմ հավատում, որ Փաշինյանը դա չի հասկանում. Մարգարիտա Սիմոնյան

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով ուրբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, և ինքը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում:
«Եթե Փաշինյանը, այս ամենը գիտակցելով, այնուամենայնիվ, համաձայնի ամերիկյան ծրագրերին, ևս մեկ անգամ կապացուցվի, որ նա թքած ունի Հայաստանի, հայ ժողովրդի և դրանց հետ առնչվող ցանկացած բանի վրա… Հայաստանի քաղաքացիները, հատկապես Փաշինյանի օգտին քվեարկածները, պետք է գիտակցեն, որ առանց ՌԴչի լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլև Հայաստան», – ասել է Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմը դադարեցրել է անձամբ ՌԴ նախագահը, այլ ոչ թե ԱՄՆ-ն:
«Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն էր ու ՆԱՏՕ-ի անդամ, մի՞թե ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէր կարող Թուրքիային սաստել հօգուտ Հայաստանի… Ի վերջո կստացվի այնպես որ Հայաստան պետության գոյության մասին մենք կիմանանք միայն պատմության գրքերից, ինչպես, օրինակ, Ուրարտուի, Մեծ Հայքի և Տիգրան Մեծի մասին ենք կարդում», – ասել է Սիմոնյանը