«Կեղտոտ մեթոդներ են, որոնք օրվա իշխանությունը մշտապես անում է. երևի «նեղվել» են». Մետաքսե Հակոբյան

Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություն է շրջանառվում, թե իբր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որոշել է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում։

Այս տեղեկատվությունը տարածում են Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ավելի ակտիվ տարածողներից մեկն աշխատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, ում ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ լցված է Նիկոլ Փաշինյանի ելույթներով և ընդդիմադիր տարբեր գործիչներին սևացնող գրառումներով։

Այդ գրառումները, սակայն, Մետաքսե Հակոբյանի մոտ միայն ծիծաղ են առաջացնում։

«Ինքս վերջին շրջանում այդպիսի հանրային ակտիվություն չեմ ցուցաբերում, երևի «նեղվել են», սկսում են նման բան անել։

Կարդացեք նաև

Արցախից կամ ընդհանրապես հայկականությունից խոսելու պարագայում որևէ բան չենք խեղաթյուրել, չենք ասել այնպիսի բան, որը չկա, ինչն իրենց սրտով չէ։ Ինքս այդ գլխավոր անհանգստացնողներից մեկն եմ, որին պիտի կարողանան ինչ-որ ձևով իրենց մեթոդներով կեղտոտել, այնպես անեն, որ հասարակության մեջ այդ վստահությունը կորի։ Սրանք կեղտոտ մեթոդներ են, որոնք օրվա իշխանությունը մշտապես անում է։ Որոշ ժամանակ առաջ նույն կեղտոտ մեթոդը նաև ՔՊ-ական պատգամավորներից մեկն էր սկսել, երբ իմ վերաբերյալ իր էջում գրառում էր կատարել, այնուհետև ՔՊ-ի պաշտոնական էջերով դրանք տարածվել էին»,- 168.am հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, իշխանությունները ցանկանում են բոլորին ինչ-որ կերպ չեզոքացնել՝ բանտարկելով, սևացնելով։

«Այս ամենի վառ ապացույցներից մեկն իմ ընկեր Դավիթ Գալստյանն է, ով այսօր առանց որևէ մեղադրանքի գտնվում է կալանքի տակ, մենք չգիտենք՝ նա ինչո՞ւ է կալանավայրում։ Թեպետ լավ գիտենք՝ հայ մնալու և հայրենիքը պաշտպանելու համար է այնտեղ։ Այսինքն՝ սա նույն ոճն է, նույն կեղտոտ ձեռագիրը, որով փորձում են իրենց ճանապարհից հեռացնել, ինչո՞ւ չէ՝ նաև ոչնչացնել այն գործիչներին, որոնք կարող են իշխանությունների կեղտոտ նպատակները ցուցադրել»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ Արցախի նախագահի թեկնածուի հարցի շուրջ  դեռևս փետրվար ամսից ակտիվ քննարկումների փուլում են։ Այս առումով նաև բազմիցս պարզաբանել են, թե ինչու առ այսօր չունեն Արցախի նախագահ։

«Մենք հակված ենք ունենալու միասնական թեկնածու, դրա համար մինչև այս պահը չկա թեկնածու։ Այս փուլում մենք այլ խնդիրներ ենք լուծում, կարևորը՝ այդ առաքելությունն իրականացրել են՝ պահել են Արցախի նախագահի ինստիտուտը, Արցախի նախագահի լիազորությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ Մենք հիմա դեռ քաղաքական կոնսուլտացիաների շրջանում ենք, որպեսզի այս փուլում կարողանանք ունենալ այնպիսի թեկնածու, որը կկարողանա հավաքական կերպար դառնալ, կկարողանա ապահովել այն բոլոր գործընթացները, որոնք մենք ծրագրավորել ենք»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս