Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:o
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
«Այս տհաճ միջադեպի հետ կապված հենց պատգամավորի օգնականն ինքն է ինքնակամ գնացել ու ներկայացրել միջադեպը։ Այսքանից հետո այս ամբիոնից կանգնել ու կեղծ, ազգադավ հայտարարություններ անել, ստել, թե՛ իմ անձի հետ կապված, թե՛ իմ բերած փաստարկների հետ կապված, թե՛ մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով, դուք ո՞ւր եք ուզում գնալ։
Ո՞ւմ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում. Խաչատրյան
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կփոխարինվեն մշակութային կամ գեղարվեստական ծրագրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։
Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:
Ավելի վաղ Walla տեղեկատվական հարթակը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ ապրիլի 30-ին իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց՝ 2018 թվականից Հայաստանում «թավշյա» անվան տակ իրականացվում է անմարդկային ու սատանայական չարություն։
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով»,-այսօր Ազգային ժողովի (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Այս մասին Բուրիչը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։
Գոհար Մելոյանն ընդգծեց՝ եթե մի իշխանություն հայտարարում է, որ ի վիճակի չէ երաշխավորելու իր պետության ցանկացած հատվածում գտնվող քաղաքացու անվտանգությունը, ապա այդ իշխանությունը չի կարող մնալ իշխանության։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Գերմանիան։
Կզածը, կոշիկ լիզողը, խոսում է արժանապատվությունից ու բարոյականությունից, սա քաղաքական նոնսենս է, որին հանրության զոմբիացված հատվածը ֆանատիկ ծափերով է ողջունում ու խնկարկում։ Եկեղեցի ու հոգևորական անարգողը ցիտում է Աստվածաշունչ, համեմատվում Հիսուսի հետ:
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈւՂՒՂ
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ շարունակելու երկխոսությունը և ձգտելու պաղեստինյան միասնության շուտափույթ ձեռքբերման։
Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի:
Հեյնոթի մետրոյի կայարանը փակվել է, որոշ ճանապարհներ շղթայվել են, ավտոբուսների երթուղին փոխվել է։
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Լինելու են կոշտ քայլեր. Արթուր Հովհաննիսյանը՝ Civic.am-ի լրագրողին հարվածելու մասին
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով
Գործադուլին թույլ են տվել չմասնակցել այն աշխատակիցներին, որոնք լուսաբանելու են Հունաստանի արհմիութենական միավորումների մայիսմեկյան գործադուլը, սակայն նրանց ռեպորտաժները կհրապարակվեն և կհեռարձակվեն բողոքի ակցիայի ավարտից հետո՝ հաջորդ օրը։
2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
«Ես մեկ բան գիտեմ՝ այդ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չունի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի կողմից Civik.am-ի լրագրողին ապտակելը, ով օրերս Տավուշի թեմի առաջնորդի մասին տեսանյութ էր հրապարակել՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի լրտես»։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։
Իշխանական մի քանի պատգամավորներ այսօր առավոտյան հայտարարեցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն այսօր ԱԺ-ում ապտակել է Civik.am-ի լրագրողին, ով տեսանյութ էր հրապարակել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի ագենտ, ով ՌԴ-ից փող է ստացել Հայաստանում պատերազմ հրահրելու համար»։