ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների մանդատի երկարացման շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանաձևը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով վեց ամսով երկարաձգվում է Իսրայելի կողմից օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի՝ անջատման դիտորդական ուժերի (СООННР) մանդատը: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նախագիծն ընդունվել է միաձայն։ Ինչպես քվեարկությունից հետո նշել է ՌԴ ներկայացուցիչ Դինա Գիլմուտդինովան, այս անգամ «փաստաթուղթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ դառնալով ավելի տարողունակ և հակիրճ՝ միաժամանակ պահպանելով СООННР-ի և Գոլանի բարձունքներում իրադրության շուրջ ԱԽ-ի կողմից ավելի վաղ հավանության արժանացած պրոֆիլային որոշումների հանգուցային տարրերը»։
«Այսօր ընդունված բանաձևում գլխավորն այն է, որ պահպանվել է հակամարտության կողմերին ուղղված միանշանակ կոչը՝ կատարելու Խորհրդի 1973 թվականի 338 բանաձևը, ինչպես նաև 1974 թվականի ուժերի տարանջատման շուրջ համաձայնագրի պարտավորությունները», – հավելել է նա։
Ռուսաստանցի դիվանագետը նաև մտահոգություն է հայտնել բուֆերային գոտում իսրայելական ստորաբաժանումների՝ արդեն ավելի քան մեկ տարի տևող անօրինական ներկայության, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների՝ Սիրիայի խորքը առաջխաղացման կապակցությամբ:
«Կոչ ենք անում Արևմտյան Երուսաղեմին հետևել Դամասկոսի օրինակին և զսպվածություն ցուցաբերել՝ զերծ մնալով միակողմանի, անօրինական ու սադրիչ քայլերից, ինչպես նաև կանոնավոր շփումներ պահպանել СООННР-ի հետ՝ առաջացող տարաձայնությունները կարգավորելու համար», – նշել է Գիլմուտդինովան։
СООННР-ն ստեղծվել է 1974 թ. մայիսի 31-ին Անվտանգության խորհրդի 350 բանաձևով այն բանից հետո, երբ համաձայնեցվեց Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական զորքերի անջատումը։
