Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:

Հայրապետյանը նաև հայտնել է, որ նույն այդ որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031