Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ին անդամակցության 357 կասկածյալի
Թուրքիայի իրավապահ մարմինները դեկտեմբերի 30-ին երկրում ձերբակալել են 357 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցության կասկածանքով: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Գործողությունների շրջանակներում, որոնք այսօր առավոտյան մեր ոստիկանության կողմից իրականացվել են 21 նահանգներում, ձերբակալվել է 357 մարդ՝ ԻՊ-ին անդամակցության կասկածանքով», – գրել է նա X-ում։
Նախարարը նշել է, որ ԻՊ-ի դեմ գործողությունները ոստիկանությունն իրականացրել է դատախազների հետ համակարգված, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի 110 ենթադրյալ անդամ է ձերբակալվել Ստամբուլում, 17-ն՝ Անկարայում։ Նրանց մի մասը կարող է առնչություն ունենալ ամանորյա տոներին Թուրքիայում բռնության գործողությունների նախապատրաստման հետ, հայտնել է Ստամբուլի դատախազությունը:
