ՌԴ նախագահական նստավայրի վրա հարձակnւմն ահաբեկչակшն գործողություն է, որն ուղղված է և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ. Պեսկով
Նովգորոդի մարզում գտնվող նախագահի նստավայրի վրա հարված հասցնելու փորձն իսկապես ահաբեկչական գործողություն է, որը նպատակ ուներ խափանել բանակցային գործընթացը: Այն ուղղված էր և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակը խելագարություն է անվանել արևմտյան լրատվամիջոցների և Վլադիմիր Զելենսկու կողմից միջադեպը հերքելու փորձերը։
«Ուկրաինան այս գործողություններով նաև խաթարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, սակայն նման սադրանքները չեն ազդի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վրա: Նախագահները պահպանում են վստահության վրա հիմնված երկխոսությունը և նման ահաբեկչական գործողությունը չի կարող խաթարել այդ մակարդակի շփումները», – նշել է Պեսկովը։
