Փաշինյանը նաև հրաժարվեց որևէ գնահատական հնչեցնել գործի պատվիրատուների վերաբերյալ՝ արդյոք դրանք արտաքի՞ն, թե՞ ներքին ուժեր են:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:
Նա նշեց, որ նոր իշխանությունների չի տեսնում. «Եթե դուք տեսնում եք, դա ձեր գործն է, բայց ես նոր իշխանություններ չեմ տեսնում։ Ասում են՝ այլևս ոչ կեղծիքին, բայց իմ ընկերները բանտում են։ Ես որևէ բան չեմ արել, որ համաներման արժանանամ, ես ժողովրդի ցասումն եմ բավարարում»։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչուն 11-ժամյա թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների երկարությամբ, հետեւում է Plane Radar ռեսուրսի տվյալներից։
ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է։
Աֆղանստանի Վարդաքի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի, իսկ ուժածներինը՝ 37-ի, հաղորդել է Աֆղանստանի Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի հանրային առողջապահության վարչության ղեկավարին։
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի խոսքը ՄԱԿ-ի օրվան նվիրված ընդունելությանը.
«Հոկտեմբերի 27-ն արտաքին աշխարհից եկող միջոցառում էր, որը կատարվեց հայերի միջոցով»,-այսօր Եռաբլուր պանթեոնում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
Ղրղզստանի տարածքում հոկտեմբերի 27-ին առավոտյան երկրաշարժ է գրանցվել՝ 4.1 մագնիտուդ հզորությամբ:
Ստամբուլում հոկտեմբերի 27-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների՝ Սիրիային նվիրված բանակցություններին հատկացվում է երեք ժամ, հետեւում է հանդիպման ծրագրից:
Ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքում բնակելի շենքին հարակից, որպես մայթ ծառայող ստորգետնյա կառույցի տանիքի փլուզման հետևանքով մայթին կանգնած երկու կին ընկել են ստորգետնյա կառույցի մեջ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լույս ու խաղաղություն Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը առանց վերապահումների սատարում է ԱԺ ընտրությունները լիարժեքորեն համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը։
Նա նշեց, որ իրականում չի կարող գնահատական տալ այն դաժանությանը, որ կատարվել է Հոկտեմբերի 27-ին. «Իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար, մասնավորապես՝ մեր Սպարապետի նկատմամբ։ Եվ տեսնում եք՝ զինվորականներն իրենց հարգանքը միշտ հայտնում են»։
168.am-ի տեղեկություններով՝ պետական ողջ ապարատը, այդ թվում` իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա` «չարաբաստիկ» Ընտրական օրենսգրքի (ԸՕ) քվեարկությունն ապահովելու համար:
Աֆղանստանի կենտրոնական տարածաշրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, եւս12-ը վիրավորվել, հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով, հաղորդել է Ղազախստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ իր հաղթանակը վատթարագույնն է, որը կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի հետ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են:
Մեքսիկայի արտգործնախարարության ապագա ղեկավար Մարսելո Էբրարդը հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ Բոլիվիայի եւ Վենեսուելայի ղեկավարները ներկա կգտնվեն Մեքսիկայի ընտրյալ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի պաշտոնակալության արարողությանը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 80 թիրախների՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից հրթիռակոծումներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարագրել է ավտոտնակ, անավարտ (կիսակառույց) շինություն, այգետնակ (ամառանոց), 7 հողամաս եւ «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը» (մեջբերումը հայտարարագրից բառացի է):
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները․ «Մինչ այս քարը քարին չթողնող, նախկիններին քննադատող-ձերբակալող վարչապետ Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին, որի եղբորը վերջերս նշանակել են «Զվարթնոցի» մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին եւ Սերգեյ Հարությունյանին:
Լոնդոնը 10 տարվա ընթացքում իններորդ անգամ առաջատարն է դարձել անշարժ գույքի բնագավառում ներդրումների ցուցանիշով: