«Գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու». Պավել Մանուկյան

«Հրաբուխը դեռ ընթացքի մեջ է, և, իմ կարծիքով՝ գալիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նա նշեց, որ նոր իշխանությունների չի տեսնում. «Եթե դուք տեսնում եք, դա ձեր գործն է, բայց ես նոր իշխանություններ չեմ տեսնում։ Ասում են՝ այլևս ոչ կեղծիքին, բայց իմ ընկերները բանտում են։ Ես որևէ բան չեմ արել, որ համաներման արժանանամ, ես ժողովրդի ցասումն եմ բավարարում»։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը համայն հայությանը հույս է բերել, բայց, ըստ նրա՝ հավատն ավելի կարևոր է. «Հավատը չկա, որովհետև ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի»  պես հավատարիմ նվիրյալներ, որպեսզի կարողանան այդ անվտանգությունն ապահովել, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդը մեծագույն պարգևն են»,-ասաց նա:

Պավել Մանուկյանը հայտարարեց, որ մինչև հիմա դեմ է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծմանը, երբեք չի անդամակցելու դրան. «Ով ասաց, որ չեմ փորձելու մտնել քաղաքականություն: Ես լինելու եմ այնտեղ, որտեղ իմ ժողովրդի ճնշված իրավունքն է: Ես «Սասնա ծռերի» հերոսական գործողությունը համարում եմ անհրաժեշտություն, այնպես չէ, որ «Սասնա ծռերը» սուբր են, բայց իրոք սուրբ են։ Մենք բռնագաղթը կանխեցինք»։

Տեսանյութեր

Լրահոս