«Զենքն ու արյունը չեն կարող բարիք կերտել և արդարացված լինել, եթե ուղղված են քո պետության և քո հայրենակիցների դեմ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լույս ու խաղաղություն Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։

Հանուն իրենց հիշատակի ընդմիշտ հիշենք այս ողբերգության հիմնական դասերը` ահաբեկչությունը զոհեր է պահանջում, խլում է արժանավորներին, ցնցում է երկիրը, հետ է գցում պետությունը, ծնում է ատելություն, թուլացնում է բոլորիս, ոչ մի հռչակած նպատակի չի բերում։

Զենքն ու արյունը չեն կարող բարիք կերտել և արդարացված լինել, եթե ուղղված են քո պետության և քո հայրենակիցների դեմ»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216777943219058

Տեսանյութեր

Լրահոս