Նաիրի Պետրոսյանը՝ Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան:
Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր դիմումում Պետրոսյանը նշել էր, թե նպատակ ունի շարունակելու իր դիվանագիտական աշխատանքը: Նաիրի Պետրոսյանի կինն էլ աշխատում է Նյու Յորքում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: