
Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման և հետագա զարգացման ու շինարարության գործում. Նիկոլ Փաշինյան

«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Ա.Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում: Գործադիրի անդամները Ա.Զեյնալյանին ճանապարհեցին ծափողջյուններով: